Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա քաղաքական ճնշման եւս մեկ միջոց է». Գեղամ Մանուկյանը՝ Անդրանիկ Թեւանյանի խուց հոգեկան խնդիրներով անձին տեղափոխելու մասին

Նոյեմբեր 17,2026 16:33 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ահազանգը փաստաբանից եւ ընտանիքից ստացանք: Թեեւ արդեն պլանավորել էինք Սեւակ Խաչատրյանի հետ Անդրանիկ Թեւանյանին այցելել, բայց ահազանգի հետքով շտապեցինք: Քիչ անց Անդրանիկին կտեսնենք, նաեւ կփորձենք ղեկավարության հետ խոսել, որպեսզի հասկանանք, թե ինչպիսին է իրավիճակը: Նաեւ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը ՄԻՊ-ի գրասենյակի հետ է կապվել՝ այս ահազանգի հետ կապված»,- բողոքի ցույցի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Անդրանիկ Թեւանյանի խուց հոգեկան խնդիրներ ունեցած անձին տեղափոխելուն:

Պատգամավորի խոսքով՝ ինքնին խայտառակ փաստ է, եւ կփորձեն ներսում հասկանալ իրավիճակը. «Կալանավայրերն այնքան լցված են, որ իրենք էլ են կրակն ընկել: Նաեւ Անդրանիկ Թեւանյանի եւ շատ այլ կալանավորների դեպքում սա քաղաքական ճնշման եւս մեկ միջոց է՝ սկսած պայմաններից, վերջացրած տարբեր այլ ձեւաչափերով ճնշումներ իրականացնելով»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել