Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթար` Երևանում. «ՎԱԶ 21703»-ը բախվել է սյանը, կան վիրավորներ (ֆոտոշարք)

Դեկտեմբեր 02,2011 14:38

Այսօր` դեկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00.30-ի սահմաններում Նոր Նորքի 8-րդ զանգվածի բնակիչ, 32-ամյա Ռոբերտ Հարությունյանը, վարելով «ՎԱԶ 21703» մակնիշի 78 ՏԼ 777 համարանիշի ավտոմեքենան, բախվել է Ծովակալ Իսակովի պողոտայի միջնամասում գտնվող սյանը:

Բախման հետևանքով Ռ.Հարությունյանը և նրա ուղևորուհին` Գայի պողոտայի բնակիչ, 26-ամյա Դիանա Բաբադաղալյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մալաթիա» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանը:

Քննիչի որոշմամբ, ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:

PrevPhoto
NextPhoto

 Լուսանկարները ` Գագիկ Շամշյանի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031