Լրահոս
Օրվա լրահոսը

Վախ

Դեկտեմբեր 04,2011 17:16

 

Մի’ վախեցեք սիրել ձեր հայրենիքը: Վախեցե’ք օտարամոլից ու սեփական հայրենիքը ուրացողից:
Մի’ վախեցեք հավատալ Աստծուն: Վախեցե’ք կեղծ հավատացյալից ու կեղծ անհավատից:
Մի’ վախեցեք սիրել ձեզ: Վախեցե’ք ինքներդ ձեզ ատելուց,սեփական «ես» -ը կորցնելուց:
Մի’ վախեցեք հայելու մեջ նայել:Վախեցե’ք նրանից, որ մի օր հայելին կարող է ուղղակի չլինել,միգուցե հնարավորություն այլևս չլինի:
Մի’ վախեցեք ժամանակից: Վախեցե’ք սպանված օրերից:
Մի’ վախեցեք ձեր երազանքներից: Վախեցե’ք ձեր ծուլությունից,որը կսպանի երազանքը:
Մի’ վախեցեք պարզ ու հասարակ լինելուց: Վախեցե’ք դատարկ բարդությունից
Մի’ վախեցեք…Ուղղակի մի’ վախեցեք…

Նինա Սեյրանյան

 

«Առավոտ երիտասարդականի» «ՈւԽ» բաժինը ոչ մի կապ չունի համալսարանական ուսանողական խորհուրդների հետ, «Ուսանողի խոսք» բաժինն է, որտեղ մեր լսարանը հնարավորություն ունի արտահայտվելու իրեն մտահոգով հարցերի շուրջ: Այստեղ կարող եք սիրել, դժգոհել, չարանալ, բարիանալ, կարեկցել, օգնել, շնորհակալ լինել եւ այլն…

Սպասում ենք Ձեր խոսքին` «Առավոտ երիտասարդական»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031