Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմություն-իշխանություն երկխոսության իրական քաղաքական նպատակն անորոշ մնաց (Տեսանյութ)

Դեկտեմբեր 14,2011 16:33

Այսօր ՄԱԱ-ում ԱԺ խմբակցությունների եւ ոչ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներն ամփոփեցին քաղաքական տարին:

ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանի կարծիքով, ընդդիմություն-իշխանություն երկխոսության իրական քաղաքական նպատակը հասարակության համար այդպես էլ անորոշ մնաց եւ, ըստ նրա, այդ երկխոսությունը հավանաբար կողմերից յուրաքանչյուրի համար նախընտրական իմիջի բարձրացում էր հետապնդում:

Քաղաքագետի խոսքով, արտաքին քաղաքական դաշտում ձեռքբերումներն ավելի հաստատուն էին, Հայաստանն ամուր հիմքեր ունի եւ Ադրբեջանի քարոզչության՝ Հայաստանին որպես ագրեսոր պետություն ներկայացնելը փոշիանում է հայկական կողմի այցելությունների, հանդիպումների, բանակցությունների հետեւանքով :

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը քաղաքական առումով ներքին կյանքը բնութագրեց ակտիվ եւ կայուն. «Այս տարին քաղաքական ուժերի համար իրենց ուժերը չափելու ժամանակաշրջան էր: Մեր քաղաքական մշակույթի մեջ նոր ոճ էր, երբ որ հակառակ տեսակետներ ունեցող քաղաքական ուժերը փորձեցին իրենց տեսակետները մոտեցնել, համաձայնեցնել կլոր սեղանի շուրջ: Սա, իհարկե, ողջունելի է, բայց մեզ համար անհասկանալի էր երկխոսությունը ավարտին չհասցնելու պատճառները»:

Նոր Ընտրական օրենսգիրքը, ըստ Հանրապետական պատգամավորի, իրավական հիմքը տալիս է, որ բոլոր քաղաքական ուժերը, մասնակցելով ընտրական գործընթացին՝ կարողանան կազմակերպել այն:

Արտաքին քաղաքական ոլորտում Հ. Սահակյանը կարծում է, որ հատկապես հայ-թուրքական հարաբերությունների մասով տարված քաղաքականությունը ճիշտ էր եւ արդարացի:

Լուսինե  ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031