Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդության հետ համագործակցությունը հաջողության գրավական է

Դեկտեմբեր 18,2011 20:38

Երեկ` դեկտեմբերի 17- ին, տեղի ունեցավ ՀՀ Ազգային Ժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի (ԵԽ) «Համագործակցություն» պատգամավորական խմբի այցը Արագածոտնի մարզ: Նրանց (թվով 12 հոգի) Աշտարակ քաղաքում ընդունեց Արագածոտնի մարզպետ` Սարգիս Սահակյանը, ով  ողջունեց «Համագործակցություն »  պատգամավորական խմբի գաղափարները, մաղթեց հաջողություն այլ մարզեր այցելելու, տեղի խնդիրները վերհանելու եւ հնարավորինս լուծում տալու հարցում:

Մարզպետի հետ տեղի ունեցած քննարկումից հետո պատգամավորական խմբի անդամները Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 դպրոցում հանդիպեցին տեղի երիտասարդության հետ:
Հանդիպման նպատակը ԵԽ –ի գործունեության վերաբերյալ երիտասարդության լայն զանգվածներին տեղեկացնելն էր, ինչպես նաեւ` Արագածոտնի մարզի երիտասարդությանը հուզող խնդիրների վերհանումը: Տեղի ունեցած բուռն քննարկման արդյունքում շոշափվեցին ԵԽ –ի գործունեության հետ կապված մանրամասներ, տեղեկացվեց նպատակների եւ մոտակա անելիքների մասին:
«Համագործակցություն» պատգամավորական խմբի անդամները տեղի երիտասարդությանը ներկայացրին ԵԽ –ի կողմից ընդունված օրենքների նախագծերը, լսեցին կարծիքներ եւ առաջարկություններ:

Պատգամավորական խմբի անդամները խոստացան , որ մարզի երիտասարդությանը հուզող մտահոգություննորի մի մասը կընդգրկվի իրենց կողմից նախատեսվող օրենսդրական նախաձեռնություններում: Դրանք ընդգրկում էին մի շարք ոլորտներ` կրթություն, գիտություն, մշակույթ, բանակ, քաղաքականություն եւ այլն:
Երիտխորհրդարանի անդաները նշեցին, որ ԵԽ-ն համայն երիտասարդության համար նախատեսված մարմին է, եւ որ իրենք այնտեղ ներկայացնում են ողջ երիտասարդության ձայնը:
«Հենց երիտասարդությունը, նրանց հետ մեր համագործակցությունն է , որ կարող է օգնել մեզ հասնելու հաջողության: Առանց նրանց մենք շատ քիչ բան կարող ենք անել»,- նշեց «Համագործակցություն» պատգամավորական խումբը:
Ձեռք բերվեց փոխադարձ պայմանավորվածություն տեղի երիտասարդության հետ հետագա համագործակցութան ,նրանց հասարակական –քաղաքական ակտիվության բարձրացման եւ ԵԽ-ի գործունեությանը առավել իրազեկ դարձնելու վերաբերյալ:
Սա Երիտասարդական Խորհրդարանի «Համագործակցություն» պատգամավորական խմբի անդրանիկ այցն էր մարզ: Նրանք կլինեն տարբեր մարզերում, եւ այն կկրի շարունակական բնույթ:

 

Կարինե Գևորգյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031