Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթար «Մայամի»-ի դիմաց, ոստիկանությունը փնտրում է «Վիլիս»-ի վարորդին (Ֆոտոշարք)

Դեկտեմբեր 18,2011 21:24


Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Երևանում տեղի է ունեցել ավտովթար: Ինչպես aravot.am-ին դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:30 սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ «Մայամի» ռեստորանային համալիրի դիմաց, իրար են բախվել Opel մակնիշի 21 ՍՕ 232 համարանիշի և Վիլիս մակնիշի 68 ԼԼ 918 համարանիշի ավտոմեքենաները:

Մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու ճանապարհային ոստիկանության հետաքննիչը, Վիլիսի վարորդը ավտոմեքենան հեռացրել և թաքցրել էր դեպքի վայրից: Այնուամենայնիվ, ՃՈ աշխատակիցները հայտնաբերեցին Վիլիսը, և արդեն վթարի վայր էր ժամանել ճանապարհային ոստիկանության հետաքննիչը:

Թեպետ դեպքի վայր էին ժամանել նաև 1-03 ծառայության և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության փրկարարները, սակայն նրանց անհրաժեշտությունը չառաջացավ: Այս պահին վթարի վայրում միայն Opel-ի վարորդն է: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ հայտնաբերելու Վիլիսի վարորդին:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031