Կառավարության որոշմամբ լուծվել է Արծվաշենի նախկին բնակիչներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու հարցը, որը հնչել էր նաև ՀՀ Ազգային ժողովում։Վարչապետ Տիգրան Սարգսյանի պարզաբանմամբ արծվաշենցիների խնդրանքով նրանց հանդեպ ցուցաբերվել է առանձնահատուկ մոտեցում։ «Որոշման նրբությունն այն է, որ մենք մեր ընդհանուր կարգից շեղվում ենք, – ասել է վարչապետը։ – Արծվաշենցիների խնդրանքը կատարելու համար մենք պայմանավորվեցինք, որ բոլոր 708 ընտանիքները գրավոր համաձայնություն տան, որ կիրառվի ֆինանսական միջոցների բաշխման իրենց առաջարկած սխեման։ Այժմ բոլոր ստորագրությունները հավաքվել են, և կառավարությունը տրամադրում է 708 մլն դրամ։ Այսպիսով, արծվաշենցիները համարում են, որ պետությունն իրենց նկատմամբ կատարել է իր բոլոր պարտավորությունները։ Հարգում ենք նրանց համախմբվածությունը, միասնական դիրքորոշում ցուցաբերելու կամքը»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: