Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթար Կոտայքի մարզում. «Միցուբիշի»-ն բախվել է պատին. 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց

Դեկտեմբեր 22,2011 17:10

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես դեպքի վայրից «Առավոտ»-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15.30-ի սահմաններում, Երևանի Նոր Արեշ փողոցի բնակիչ 56-ամյա Կարինե Սահակյանը, վարելով «Միցուբիշի Իո» մակնիշի 27 ՕՕ 837 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Սևան ավտոմայրուղու 18-րդ կմ-ում, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին:

Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի, 3-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Արսեն Գրիգորյանի գլխավորությամբ: Վթարի վայրից Աբովյանի բժշկական կենտրոն են տեղափոխվել վարորդը և ուղևորներ 55-ամյա Վարուժան Սարգսյանն ու 60-ամյա Լուսիկ Սահակյանը։

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում քննիչ Դավիթ Փայտյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի բաժնի տուգանային հրապարակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031