Լրահոս
Օրվա լրահոսը

Մրգեղեն, չրեղեն, մոխախապուր. Նոր տարվա պարտադիր ուտեսներն էին

Դեկտեմբեր 22,2011 19:12

«Քրիստոնեության ընդունումից հետո Ամանորը նշվել է տարբեր ժամանակներում: Վերջին տարիներին է, որ հունվարի 1 է նշվում »,- ասում է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում եւ պահպանում» հասարարական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը: «Նովոստի Արմենիա» մամուլի ակումբում կազմակերպվել էր մամուլի ասուլիս՝ «Հայկական ամանորյա սեղանի ավանդույթները» թեմայով: Մամուլյանն «Առավոտ երիտասարդական»-ին ասում է, որ նախկինում մեր սեղանները միշտ առատ են եղել: Միշտ դրվել է մրգեղեն, չրեղեն, մոխախապուր: Պարտադիր է եղել սեղանին ունենալ մոխախապուր: Բդի մեծ  կտորներ չեն դրվել սեղանին, դրվել է միայն եփած հավ կամ հնդկահավ: Իր համար զարմանալի է Ամանորին ուրիշի սեղանին ավանդական ուտեստ տեսնելը: Ըստ ազգագրագետ Գոհար Ստեփանյանի էլ՝ Ամանորը որպես տոն, բաժանվում է 3 մասի՝ ուտեստների պատրաստում, զարդարման պրոցես եւ շնորհավորական այցելություններ: Ազգագրագետը կարեւորում է քաղցրավենիքի եւ թխվածքի առկայությունը տոնական սեղանին:

 Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031