 Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը համոզված է, որ ներկայումս գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավորություն։
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը համոզված է, որ ներկայումս գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավորություն։
«Այն գուցեեւ միակ հակամարտությունն է հետխորհրդային տարածքում, որը ներկայումս կարելի է կարգավորել։ Ամեն ինչ կախված է կողմերի բարի կամքից, միմյանց փաստարկները լսելու նրանց հնարավորությունից եւ ցանկությունից, եւ ասենք ուղիղ` չեն լինում հեշտ լուծումներ», – ասել է Ռուսաստանի նախագահը Ադրբեջանի հեռուստառադիոյին (AzTV) տված հարցազրույցում։
Մեդվեդեւի խոսքերով` պաշտոնական Մոսկվան հետագայում եւս նպաստելու է հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Նա հայտնել է, որ այդ հարցը բարձրացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ վերջերս կայացած հեռախոսազրույցում, բացի այդ` իր նախաձեռնությամբ վերջին մի քանի տարում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների 8 հանդիպում։
«Հաջողվել է նաեւ կողմերին ամենայն շիտակությամբ առաջադրել այն հարցերը, որոնց շուրջ նրանց դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ոլորտում տարբերվում են, առաջադրել ազնվորեն, բաց եւ ներկայացնել սեփական բոլոր փաստարկները», – ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` ասել է Դմիտրի Մեդվեդեւը։
Կարդացեք նաև
«Ազատություն» ռադիոկայան


















































 
         
 
                                    
                                    
                                   