Լրահոս
Օրվա լրահոսը

Աֆղանստանում 11-րդ վրաց զինծառայողն է զոհվել

Հունվար 02,2012 21:01

Աֆղանստանում ականի պայթյունից զոհվել է վրացական խաղաղապահ զորախմբի զինծառայող, կապրալ Բեսիկ Նինիաշվիլին։ Այդ մասին տեղեկացրել է «Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Վրաստանի պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության դեկտեմբերի 31-ի հաղորդագրությունը։

Նինիաշվիլին խաղաղապահ առաքելություն էր իրականացնում Հիլմենդ գավառում։

Այս դեպքից հետո Աֆղանստանում զոհված վրաց խաղաղապահների թիվը հասավ 11-ի։

Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող վրաց զինծառայողների թիվը այս տարի գրեթե կկրկնապատկվի՝ ներկայիս շուրջ 900-ից հասնելով 1600-ի. Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի համապատասխան նախաձեռնությանը խորհրդարանը հավանություն տվեց անցած տարվա դեկտեմբերի 20-ին։ Այդպիսով, Վրաստանը կդառնա Աֆղանստանում ամենամեծ ռազմական ստորաբաժանումն ունեցող պետությունը ՆԱՏՕ-ին չանդամակցող երկրներից։

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031