Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոման Աբրամովիչի ամանորյա նվերը «Չելսիին»՝ 150 միլիոն ֆունտ ստերլինգ

Հունվար 04,2012 21:12

Ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը Սուրբ Ծննդի եւ Ամանորի օրերին իր «Չելսի» ակումբին տրամադրել է 150 միլիոն ֆունտ ստերլինգ ($ 179,5 մլն.)՝ տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմի համար նոր ֆուտբոլիստներ գնելու համար: Այս մասին տեղեկացնում է «The Sun»-ը եւ ավելացնում, որ հավանական թեկնածուների թվում են Էդինսոն Կավանին, Մարեկ Համշիկը,  Միլոշ Կրասիչը, Գերի Կեյնհիլը:

Աբրամովիչը հավատում է, որ թիմի կազմը նոր ֆուտբոլիստներով համալրելով՝ «Չելսիին» կհաջողվի միավորներով հավասարվել մրցաշարային աղյուսակի առաջատար «Մանչեսթեր Սիթիին», չնայած նոր մարզիչ, պորտուգալացի Անդրե Վիլաշ-Բոաշի ղեկավարությամբ «Չելսին» արդեն հասցրել է դուրս մնալ Անգլիայի գավաթի եւ Անգլիական լիգայի գավաթի խաղարկություններից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031