Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ. ՀՀ նախագահը ցույց տվեց իր «իրական դեմքը»

Հունվար 04,2012 21:56

Պաշտոնական Երեւանը շարունակում է ապակառուցողականություն ցուցաբերել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին Day.Az-ին ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Էլման Աբդուլաեւը՝ մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Ղարաբաղ:

Ըստ Աբդուլաեւի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն անվիճարկելի է, եւ ոչ ոք չպետք է կասկածի, որ Ադրբեջանը կվերականգնի իր ինքնիշխանությունը «սեփական պատմական տարածքներում»:

«Միջազգային հանրությունը մեզ ընդունել է այս տարածքներով: Բոլոր միջազգային կազմակերպությունները, նաեւ աշխարհի երկրները պաշտպանում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Նման արարքները եւ սադրանքները ցույց են տալիս Սերժ Սարգսյանի իրական դեմքը»,- ասել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել