Լրահոս
Օրվա լրահոսը

Գողացել են Պաբլո Պիկասոյի նկարը

Հունվար 09,2012 21:56

Այսօր Աթենքի ազգային պատկերասրահից գողացված երեք նկարներից մեկը Պաբլո Պիկասոյի հեղինակածն էր: Այդ մասին հաղորդել է bbc-ն՝ հղում անելով հունական ոստիկանությանը: 1939թ.-ին ստեղծված,  56սմ երկարությամբ եւ 40 սմ լայնությամբ այդ նկարում Պիկասոն աբստրակտ ոճով պատկերել է կանացի գլուխ: 1949 թվականին նկարիչը դա նվիրել է հույն ժողովրդին:

Գողացված նկարներից մյուսը պատկանում է աբստակտ գեղանկարչության հիմնադիրներից մեկի՝ հոլանդացի նկարիչ Փիթ Մոնդրիանի վրձնին: 1905 թվին ստեղծված այդ նկարում պատկերված է ջրաղաց՝ գետի մոտ:

Երրորդ գողացված նկարը գրաֆիկա է՝ 17-րդ դարի իտալացի նկարիչ Մոնկալվո մականունով Գուլյելմո Կաչիայի գործն է եւ պատկերում է Ալկալացի Դիեգոյին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031