
Նա ասաց, որ իրենց տեսչությունը բողոքների համար ունի «թեժ գիծ»՝ 23 56 00 ու եթե սպառողները հանդիպում են կասկածելի ապրանքների կամ կոնկրետ դժգոհություն ունեն, կարող են դիմել իրենց. «Սպառողները բողոքում են նրանից, որ ապրանք են ձեռք բերել եւ ցանկանում են վերադարձնել, սակայն տնտեսվարող սուբյեկտը հրաժարվում է ընդունել: Նշեմ, որ եթե ապրանքը չեն վնասել կամ օգտագործել, կարող են 14 օրվա ընթացքում վերադարձնել տնտեսվարողին, եթե ՀԴՄ կտրոնն իրենց մոտ է»:
Լեւոն Խալիկյանի խոսքերով, միայն անցյալ տարի մեծածախ եւ մանրածախ վաճառք իրականացնող սուբյեկտները՝ մոտ 3000 անուն չարտոնագրված ապրանք են վաճառել՝ սկսած կանանց եւ երեխաների հիգիենայի պարագաներից, խաղալիքներից ու մաքրող հեղուկներից մինչեւ խոշոր կենցաղային տեխնիկա ու իրենք վաճառքից հանել են այդ ապրանքները:
Նշենք, որ շուկայի եւ սպառողների շահերի վերահսկողության տեսչությանը տրվել են նոր գործառույթներ՝ ռիսկերի գնահատման, ռիսկերի կառավարում եւ ռիսկերի կոմունիկացիա, ինչպես նաեւ ոսկու հարգորոշման եւ հարգադրման գործառույթը: Քանի որ այս գործառույթները նոր են տրվել տեսչությանը, Լեւոն Խալիկյանը այս մասին նորություն չուներ ասելու, միայն ասաց, որ դա ենթադրում է ինֆորմացիայի մատչելիություն, տնտեսվարողների հետ ուղիղ եւ հետադարձ կապ. «Մենք մեր կայքում ունենք բոլոր տնտեսվարողների ցանկը, որոնք այս տարի կենթարկվեն ստուգման»:
Կարդացեք նաև
Անուշ ԽԵՉՈՅԱՆ


















































