Շախմատի «Tata Steel Chess» գերմրցաշարի 3-րդ տուրի կենտրոնական խաղում նորվեգացի Մագնուս Կարլսենը սպիտակներով առավելության հասավ ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակում իրեն հաջորդող հայաստանցի Լեւոն Արոնյանի նկատմամբ եւ 2,5 միավորով ինքը միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Նրանից կես միավոր պակաս են վաստակել Արոնյանը, Կարուանան եւ Ռաջաբովը:
«C» խմբում հանդես եկող Հայաստանի լավագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանը միավորը բաժանեց Հաաստի հետ եւ 14 մասնակիցների մեջ 1,0 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: