Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Մահվան զավեշտալի դեպքեր

Հունվար 17,2012 20:24

Անկասկած յուրաքանչյուր մարդ գիտակցում է, որ կյանքն անցողիկ է, իսկ մահն`անխուսափելի, բայց որքան դաժան է լինում, երբ նրանք զավեշտալի դեպքերի զոհն են դառնում: Ձեզ ենք ներկայացնում բացահայտված մի քանի զավեշտալի մահվան պատահարներ:

1. Մի անգամ Պրահայում նորապսակ Վերա Չերվակը, իմանալով ամուսնու դավաճանության մասին, իրեն նետում է 3-րդ հարկից: Պատահմամբ այնտեղով անցնելիս է լինում նրա ամուսինը, և նա ընկնում է ուղիղ ամուսնու վրա: Հաջորդ օրը արթնանալով հիվանդանոցում`կինը իմանում է, որ դավաճան ամուսինը տեղում մահացել է :

2. Բժիշկները եզրակացրել էին, որ Նյու-Յորքի բնակչուհի Ջուլիա Կարսոնը մահացել է սրտի կաթվածից: Թաղման արարողության ժամանակ  « մահացածը» ուշքի է գալիս և հարցնում է, թե ինչ է պատահել: Նրա աղջիկը վախից տեղում մահանում է:

3. Մոտ 50 մարդ հավաքվել էին Վիետնամի Հոշիմին քաղաքի կամուրջներից մեկի վրա, որպեսզի հետևեին, թե ինչպես է ցած նետվելու մի աղջնակ: Այդ նույն պահին կամուրջը փլվում է: 10 հոգի մահանում են, իսկ աղջիկը ողջ է մնում:

4. Ֆերմեր Վինսենտ Կարոջջոն նապաստակների որսորդ էր: Մի անգամ նա ծառի տակ պառկում է քնելու և զենքը դնում է կողքին: Քնած ժամանակ նապաստակները հավաքվում են նրա շուրջ, և նրանցից մեկը պատահական դիպչում է զենքի ձգանին և սպանում նապաստակների որսորդին:

5. 86-ամյա Ամիգդալիա Բալթային հայտնաբերել էին մահացած`այն էլ սովից: Սակայն հետագայում պարզվում է, որ նա բանկում իր հաշվին ուներ 350 000 ֆունտ ստեռլինգ և 150 ոսկյա իրեր:

6. Եգիպտոսի Կառավարության աշխատակից Ադել Նազիմ Ջերգեզը 8 տարի սպասում էր պաշտոնի բարձրացմանը: Իսկ երբ նրան հայտնում են, որ նրա պաշտոնը բարձրացրել են, տեղում սրտի կաթված է ստանում և մահանում:

7. Մոսկովյան բանկի պահակները որոշել էին ստուգել
« բրոնեժիլետ»-ի ամրությունը: Պահակներից մեկը հագնում է այն, իսկ մյուսը հարվածում: Դանակը, հեշտությամբ պատռելով « բրոնիժիլետը», խոցում է պահակի սիրտը:

 

Պատրաստեց` Մարտին Բաղդասարյանը

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031