Լրահոս
Օրվա լրահոսը

Զինդատախազը Տիգրան Օհանջանյանի եւ Արտակ Նազարյանի գործերի մասին (Տեսանյութ)

Հունվար 19,2012 17:17

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանին այսօր լրագրողները հարց ուղղեցին` Կարճաղբյուրի զորամասում զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի գործի հետ կապված. «Դուք եղել եք Օհանջանյանի սպանված վայրում, ինչո՞ւ արձանագրություն չի կազմվել եւ ինչո՞ւ են փաստերն աղավաղվել»: Գ. Կոստանյանը պատասխանեց. «Այո, իմ նախաձեռնությամբ եւ հանձնարարությամբ նախաձեռնվեց քննչական փորձարարություն իրականացնելու անհրաժեշտությունը: Ես ծնողների հետ ներկա գտնվեցի քննչական փորձարարությանը: Ծնողի այն պնդումը, թե քննչական փորձարարության արձանագրությունը կեղծվել է, փաստերը խեղաթյուրվել են, մի անգամ իրեն եւ հետո «Հրապարակին» եմ պատասխանել: Կեղծման մասին խոսք լինել չի կարող երկու նկատառումներից ելնելով. քննչական փորձարարությունն ամբողջությամբ տեսաձայնագրվել է եւ լուսանկարվել եւ կազմվել գրավոր արձանագրություն: Այդ պարագայում խոսել քննչական փորձարարության արդյունքների կեղծման կամ խեղաթյուրման մասին՝ առնվազն անտրամաբանական եմ համարում»:

Անդրադառնալով բանակում զոհված Արտակ Նազարյանի գործին եւ դատական գործը Տավուշի մարզ տեղափոխելուն, Գ. Կոստանյանը նշեց. «Երեկվա նիստը, որ դատական նիստերի դահլիճում է տեղի ունեցել, վեճի պատճառը եղել է այն, որ մեղադրյալներից եւ տուժողի իրավահաջորդներից մի քանիսը վկայի ճնշված, խոշտանգված վկայի հորը նիստերի դահլիճում ասել են՝ ձեր տղային ճնշել են, ստիպել են: Նա ասել է՝ ոչ: Համենայնդեպս, դա դատարանի իրավունքն է եւ կոնկրետ արտագնա նիստեր հրավիրելու եւ դրանք իրականացնելու պայմաններ գոյություն ունեն»:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031