
«Ավտոբուսում գտնվում էր 47 ուղեւոր: Նրանք արդեն վերցրել են իրենց իրերը եւ հատում են վրաց- հայկական սահմանը»,– ասել է Տիգրան Բալայանը:
47 ուղեւորներ գերի էին պահվում վարորդների կողմից, ովքեր չէին ստացել իրենց աշխատավարձը ուղեւորափոխադրող ընկերությունից: Այդ պատճառով վարորդները հրաժարվում էին շարունակել ճանապարհը եւ ուղեւորներին թույլ չէին տալիս վերցնել իրենց իրերը:


















































