Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտբոլի օրացուցային հանդիպումը չի կայացել բուքմեյքերների պատճառով

Հունվար 22,2012 20:08 Share

Կիպրոսում նույնպես ֆուտբոլային սկանդալ է սկսվել: Այդ երկրի ֆուտբոլային ասոցիացիան անորոշ ժամանակով հետաձգել է երկրի առաջնության 17-րդ տուրի «Էնոսիս»-«Էրմիս» հանդիպումը, որը պետք է կայանար շաբաթ օրը: Պատճառն այն է, որ բուքմեյքերական գրասենյակներում հանդիպման ելքը կանխորոշող չափից ավելի շատ խաղադրույքներ են դրված եղել: Ֆուտբոլային ասոցիացիան կոչ է արել բոլոր խաղադրույքները չեղյալ հայտարարել եւ հետաքննություն սկսել:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել