Լրահոս
Օրվա լրահոսը

«Գազել»-ը Մաստարայի ճանապարհին կողաշրջվել է. կան վիրավորներ

Հունվար 25,2012 20:20

Այսօր՝ հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19.30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ի հատվածում՝ Մաստարա գյուղի ճանապարհին, «Գազել» մակնիշի 45 ՍՍ 008 համարանիշի ավտոմեքենան  (վարորդ` Շիրակի մարզի բնակիչ 59-ամյա Գալուստ Գալոյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել։

Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ 59-ամյա Մանյակ Եփրեմյանը եւ Քրիստինե Գալոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Մ. Եփրեմյանը վարորդի կինն է, իսկ Ք. Գալոյանը՝ նրանց աղջիկը։ Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին դասակի աշխատակիցները։

Ժամանել է նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի Թալինի քննչական բաժանմունքի քննիչը։ Փաստի առթիվ ոստիկանության Թալինի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031