Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանը վերջին անգամ ե՞րբ էր եղել Սպարապետի տանը

Հունվար 27,2012 11:08 Share

Ինչ մի արտառոց բան կա նրանում, որ երկրի վարչապետը, ընտրությունների շեմին, այցելում է Սպարապետի հայրական տուն, հատուկ լուսանկարվում նրա ընտանիքի հետ եւ այդ նկարը տեղադրում իր կայքում: Ի վերջո, հո նա մեղավոր չէ՞, որ լրատվամիջոցներն ամեն տեղ իրենց «քիթը խոթում են» ու հրապարակայնացնում վարչապետի անձնական այցելությունները:

Չկասկածելով վարչապետի մղումների ազնվությանը՝ ափսոսում ենք, որ նա չի նշել, թե վերջին անգամ երբ է եղել Սպարապետի հայրական տանը կամ թանգարանում: Համենայնդեպս, հրաշալի հիշում ենք, որ այդ նույն թանգարանի բացմանը՝ 2001թ. մարտի 1-ին, նա ներկա չէր: Ինչպես նաեւ 2000թ.-ից առնվազն մինչեւ 2006 թվականը՝ Քոչարյանի վազգենատյացության ամենասուր շրջանում, Վազգենի մահվան եւ ծննդյան օրերին ներկա չէր լինում Եռաբլուրում: Թեպետ, ով գիտե, գուցե նա այցելում էր Սպարապետի շիրիմին ուշ գիշերով՝ լրատվամիջոցների ու քոչարյանական գործակալների անցանկալի աչքերից հեռու տուրք տալու իր տխրությանը:

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել