Լրահոս
Օրվա լրահոսը

Հուղարկավորվեց բանակում զոհված զինվորը

Հունվար 30,2012 17:00 Share

Հունվարի 30-ին Իջեւանի  տարածաշրջանի Ակնաղբյուր գյուղում հուղարկավորեցին 19-ամյա Փայլակ Շահնազարյանին: Շրջանառվող լուրերի համաձայն, նրան սպանել են եւ սպանություն կատարելու մեղադրանքով ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Խաչատուր Սարգսյանը: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ինչպես արդեն հաղորդել ենք, լուրերի համաձայն, Փայլակ Շահնազարյանը մարտական դիրքում քնած է եղել, Խաչատուր Սարգսյանը նրա երեսին ատամի մածուկ է քսել, Շահնազարյանն արթնանալով հարցրել է, թե ո՞վ է հեղինակը, Սարգսյանը հանձն է առել, որից հետո, Փայլակ Շահնազարյանը հայհոյանքներ է հասցեագրել զինակցի մոր հասցեին, Խաչատուր Սարգսյանն էլ «պատվախնդրությունից» ելնելով՝ սպանել է ծառայակցին:

Ակնաղբյուրի գյուղապետ Կարեն Դոլմազյանն ասաց,որ հունվարի 28-ին Փայլակ Շահնազարյանի դին  բերվել է ծննդավայր: Զոհված ակնաղբյուրցին բնութագրվում  է որպես համեստ երիտասարդ: Նրա ընտանիքը զբաղվում է գյուղատնտեսությամբ: Փայլակն օջախի միակ տղան էր , նրանից հետո ընտանիքի զավակներից  մնացել է միայն 4-րդ դասարանի աշակերտ քույրը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել