Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթար Արարատի մարզում, Մերսեդեսը բախվել է Գազելին, կա 4 վիրավոր

Փետրվար 01,2012 00:33

Այսօր՝ հունվարի 31-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19 անց 20-ի սահմաններում «ՄերսեդեսE-180» մակնիշի 21 ՍԼ 507 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 48-ամյա Կարեն Կարապետյանը վարելով ավտոմեքենան Երեւան-Երասխ ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում Սպարապետ Վազգեն Սարգսյանի թանգարանի հարեւանությամբ դուրս է եկել հանդիպակաց գոտի  եւ բախվել Աղասի Գեւորգյանի վարած «Գազել» մակնիշի 16 ՍԼ 259 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետեւանքով Մերսեդեսի վարորդն ու ուղեւորուհին` 23-ամյա Արաքսյա Մինասյանը, եւ Գազելի ուղեւորներ, 63-ամյա Գարիկ Հակոբյանն ու 32-ամյա Ահարոն Մինասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի քաղաքային հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները դասակի հրամանատար Սանասար հարությունյանի գլխավորությամբ: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արարատի քննչական բաժանմունքի քննիչ Էդգար Խաչիկյանը: Նրա հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արարատի բաժնի տուգանային հրապարակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829