Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաերթի է ենթարկվել դեսպանատան առաջին քարտուղարը

Փետրվար 01,2012 21:26

Այսօր՝ փետրվարի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 09.20-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Արման Մնացականյանը, վարելով «ՎԱԶ 2107» մակնիշի 13 ՏԼ 629 համարանիշի ավտոմեքենան, Հյուսիսային ճառագայթների 16 ա շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել Իրանի քաղաքացի, Հայաստանում Իրանի Իսլամական հանրապետության դեսպանատան ընդհանուր բաժնի առաջին քարտուղար, 41-ամյա Մովսեն Էբհրամինի Մազանանին։ Վրաերթի ենթարկվածն ուսի կոտրվածքով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի և ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ, բացատրական աշխատանքների արդյունքում վրաերթի հեղինակն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն։
Փաստի առթիվ ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829