Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորի որդին հոր ծառայողական մեքենայով բախվել է «Ֆոլցվագեն Տուարեգ»-ին (Տեսանյութ, տեսաշար)

Փետրվար 01,2012 21:59
PrevPhoto
NextPhoto

Այսօր՝ փետրվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես դեպքի վայրից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.00-ի սահմաններում Տերյան փողոցում «Հունդայի Սոնատա» մակնիշի 097 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենան բախվել է «Ֆոլցվագեն Տուարեգ» մակնիշի 55 OP 551 համարանիշի ավտոմեքենային։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Հունդայի Սոնատա» ավտոմեքենան սպասարկում է Ազգային ժողովի պատգամավոր «Կարամելի Հարութ» մականվամբ Հարություն Ղարագյոզյանին։ Վթարի վայրում հավաքվածները ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին փորձում էին համոզել, որպեսզի վթարը չձևակերպվի։ Սակայն, ՃՈ աշխատակիցները չընդառաջեցին։
«Հունդայի Սոնատա»-ն վարել է 26-ամյա Միքայել Ղարագյոզյանը, իսկ «Ֆոլցվագեն Տուարեգ»-ը՝ 20-ամյա Նարեկ Աղաջանյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829