Լրահոս
Օրվա լրահոսը

Կենտրոն վարչական շենքի դիմաց իրար են բախվել «Մերսեդես»–ն ու «Տոյոտա Ռավ-4»-ը (Տեսանյութ, տեսաշարք)

Փետրվար 01,2012 22:39
PrevPhoto
NextPhoto

Այսօր՝ փետրվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21.20-ի սահմաններում Սայաթ–Նովա պողոտայում՝ Կենտրոն վարչական շենքի դիմաց, իրար են բախվել «Տոյոտա Ռավ-4» մակնիշի 22 ԼՍ 848 համարանիշի և «Մերսեդես» մակնիշի 27 ՕՍ 070 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես «Առավոտին» դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի արդյունքում բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Մերսեդես»–ը վարել է 31-ամյա Պարույր Սարգսյանը, իսկ «Տոյոտա Ռավ-4»-ը՝ 22-ամյա Կորյուն Հարությունյանը։ Վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի հետաքննիչն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829