Այսօր «Ազդակ» ակումբում կայացած ասուլիսում Երեւանի ավագանու անդամ, ճարտարապետ Լեւոն Իգիթյանն ասաց, որ իր առավելությունն է, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում, իսկ երբ իրեն մեղադրում են, թե մտել է քաղաքականության մեջ՝ դառնալով Երեւանի ավագանու անդամ՝ Հանրապետական կուսակցության ցուցակով, ինքը միշտ պատասխանում է, որ պատրաստ էր ցանկացած կուսակցության ցուցակով առաջադրվել, բացի ՀԱԿ-ից: Իսկ քաղաքապետարան գնում է ծառայելու, օգտակար լինելու:


















































