«Այ տղա ջան, դու էս երկրի բեռը մտածել ես էդ ի՞նչ ա, որ հավակնում ես էդ վերցնես քեզ վրա, բա մենք ի՞նչ, կորչե՞նք…Երկիրը վերանալու ա… Դու ի՞նչ ես ղեկավարել կյանքումդ, ի՞նչ ես արել, ի՞նչ ճանապարհ ես անցել…»,-այս խոսքերով ճարտարապետ, Երեւանի ավագանու անդամ Լեւոն Իգիթյանը մտքում դիմում է ՀԱԿ-ի երիտասարդ ներկայացուցիչներին, որոնց երբեմն տեսնում է հեռուստացույցի ալիքները փոխելիս եւ նմանեցնում է «ավագ ջոկատավարների» ու «պիոներների»: «Առավոտի» հարցին, թե՝ միայն ՀԱԿ-ո՞ւմ է տեսնում պիոներների, պարոն Իգիթյանը պատասխանեց. «Մենակ ՀԱԿ-ում: Ես չեմ ասում, որ մնացած կուսակցությունների ձյաձյաներն ավելի խելոք են, բայց կյանք տեսած են, մի ինչ-որ բան արել են»:


















































