Լրահոս
Օրվա լրահոսը

Թոռնիկները հաճախում են, իսկ իրենք՝ ոչ

Փետրվար 02,2012 13:47 Share
Աջակցեք aravot.am-ին

«Մենք ունենք աշխարհի լավագույն մանկական պատկերասրահը, որը հավասարը չունի, եթե ես ձեզ ասեմ, որ մեր խորհրդարանի որեւէ անդամ այդ պատկերասրահը չի տեսել, դուք եզրակացություն արեք»,-այսպես ձեւակերպեց իր պատասխանը ճարտարապետ, Գեղագիտության ազգային կենտրոնի (կամ ինչպես բոլորն ասում են՝ մանկական պատկերասրահի) տնօրեն Լեւոն Իգիթյանը այն հարցին, թե ինչպիսին է տեսնում հաջորդ խորհրդարանը: Ապա հավելեց, որ այդ պատգամավորներից շատերի երեխաներն ու թոռները հաճախում են իրենց կենտրոն եւ լավ արդյունքներ են ցույց տալիս, սակայն երբ «Առավոտը» խնդրեց անուններ տալ, թե ո՞ր պատգամավորների մասին է խոսքը, «տառապանքս փորձ ունի» ասելով եւ անուններ իմանալու ու սենսացիաներ անելու մեջ մեղադրելով՝ այդպես էլ չասաց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել