Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ ցուցակում գործարարներ չեն լինելու

Փետրվար 08,2012 20:59

Այս «հայտնի բիզնեսմեններից» երկուսը`Ռուբեն Հայրապետյանը (ձախից) եւ Լեւոն Սարգսյանը (աջից), ՀՀԿ անդամ են, բայց ՀՀԿ ցուցակով չեն ընտրվել նաեւ նախորդ գումարման ԱԺ-ում: Նրանք ԱԺ են մտել մեծամասնական ընտրակարգով, ինչպես` մեջտեղում կանգնած անկուսակցական «հայտնի բիզնեսմենը»` Սամվել Ալեքսանյանը:

«Հանրապետական կուսակցության ցուցակում ձեռներեցներ չեն լինելու»,- երեկ պատասխանելով հարցին՝ կլինե՞ն գործարարներ ՀՀԿ ցուցակում, ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:  Վարչապետը նաեւ ասաց.«Հայտնի բիզնեսմեներ մեր կուսակցության ցուցակում այլեւս չեն լինելու եւ այդ քաղաքական դիրքորոշումը  հանրապետության նախագահը  հստակ հայտնել է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829