Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի բարձր ճնշման դաշտի ազդեցությամբ: Փետրվարի 12-13-ին ամբողջ հանրապետությունում կդիտվի առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 12-ին կնվազի ևս 2-4 աստիճանով և ցերեկը, և գիշերը:
Լեռներում և լեռնանցքներում հնարավոր է քամու ուժգնացում մինչև 20մ/վրկ, հնարավոր է բուք, ավտոճանապարհներին ցածր տեսանելիություն: Հիշեցնենք, որ անկախ տեղումների առկայությունից կամ բացակայությունից, ձյան բերվածքների հետևանքով հնարավոր է մերկասառույց առաջանա:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: