Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշոր ավտովթար Գայի պողոտայում. կան վիրավորներ (տեսաշարք)

Փետրվար 14,2012 20:21

Այսօր՝ փետրվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

PrevPhoto
NextPhoto
Ինչպես դեպքի վայրից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19.00-ի սահմաններում, Գայի պողոտայում՝ «Կոշիկի տան» դիմաց, իրար են բախվել «Ռաֆ» մակնիշի 61 ՍԼ 124 համարանիշի, «Երազ» մակնիշի թիվ 61 երթուղին սպասարկող 0916Տ համարանիշի և «Օպել» մակնիշի 08 ՏՏ 932 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով «Ռաֆ»–ի ուղևորներից 51-ամյա Նաիրա Պետրոսյանը, 77-ամյա Արտյուշա Աճամյանը, 71-ամյա Տոլիկ Փարցյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ 54-ամյա Լուսվարդ Մխոյանը տեղափոխվել է Նորք–Մարաշում գտնվող Օրթոպեդիայի կենտրոն։

Նշված հատվածում երթևեկությունը մասամբ կաթվածահար է եղել, սակայն վթարի վայր ժամանած Երևանի ՃՈ աշխատակիցները փորձում են վթարի վայրից հեռացնել հետաքրքրասեր քաղաքացիներին։

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արսեն Մարգարյանը։ Այս պահին քննիչի կողմից վթարի վայրում չափագրման աշխատանքներ են կատարվում, քանի որ վթարված ավտոմեքենաների հեռավորությունն իրարից կազմում է մոտ 60-մինչը 100 մետր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829