Լրահոս
Օրվա լրահոսը

Մասիսի ոստիկանները հայտնաբերել են սպանություն կատարող «Մատները կտրած Իվետին» (Տեսանյութ, ֆոտոշարք)

Փետրվար 18,2012 11:46

Այսօր՝ փետրվարի 18-ին, գիշերը ժամը 02.00-ի սահմաններում, ոստիկանության Մասիսի բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվում, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղում՝ Սահմանապահների փողոցի 7-րդ տանը, ոմն Միսակին պատկանող տնտեսությունում տղամարդու դիակ կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ Մասիսի ոստիկանապետ Համլետ Ղամբարյանի գլխավորությամբ։ Ոստիկանության օպերատիվ խումբը նշված տանը հայտնաբերում է մահացած վիճակում տղամարդու դիակ՝ որովայնի հատվածում ծակած–կտրած վերքերով։ Սպանվածը 48-ամյա Սամվել Բաղյանն էր։

Սպանության վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ «լավա Մասիսի ոստիկանները մի քանի ժամում բռնեցին «Մատերը կտրած Իվետին», իսկ տան մեջ գտան արյունոտ մի եքա դանակ»։

Գ. Շամշյանը հայտնում է, որ Մասիսի ոստիկանները սպանությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 46-ամյա Իվետա Սարգսյանին, ով Մասիսում ավելի շատ հայտնի է «Մատերը կտրած Իվետ» մականվամբ։

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօր–ի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով։ Քննիչի որոշմամբ Ի. Սարգսյանը ձերբակալվել է։ Սպանությունը տեղի է ունեցել կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության հետևանքով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829