Լրահոս
Օրվա լրահոսը

Համերաշխություն Հայաստանի բնապահպանների հետ

Փետրվար 18,2012 18:27

Հայաստան, Երևան, Մաշտոցի պուրակ.

Սիրելի բնապահպաններ, ընդունեք մեր ջերմ ողջույններն ու զորակցությունը  հայրենի բնության պահպանման  գործին:

Ձմռան այս սառնամանիքին դուք թողել եք ձեր տաք բնակարաններն ու աշխատատեղերը, պայքարում եք երկրում տիրող անարդարությունների ու անօրինությունների դեմ,  մտահոգ  լինելով հայրենիքի այսօրվա ու վաղվա ճակատագրով: Հայրենիքի ու ազգի համար այս դժվարին պահին, ձեր  նպատակասլաց գործողությունները բարձր գնահատականների են արժանի: Հայրենիքի անշահախնդիր ու աշխատավոր խավը անպայմ գնահատում է ձեզ և ձեզ հետ է:

Հայաստանի իշխանությունները գործնականում ապացուցեցին, որ իրենք իրենց անձնական, խմբակային- կուսակցական ու դասակարգի շահերը վեր են դասում երկրի ու ազգի շահերից, թալանում են երկրի երեսն ու ընդերքը՝  բնապահպանական ու տնտեսական անդառնալի վնասներ հասցնելով երկրին: Մենք սփյուռքում դժվարանում ենք պատկերացնել, թե ինչպես կարելի է հանուն նյութական շահի, այսպիսի հանցավոր կեցվածք ունենալ երկրի ու ժողովրդի հանդեպ …

Հայտարարելով մեր համերաշխությունը ձեր գործին, սփյուռքի կազմակերպություններին  ու անհատներին կոչ ենք անում գործնական միջոցներով թիկունք կանգնել  Հայաստանի բնապահպաններին:

 «Նոր խոսք» կայքէջի խմբագրություն

norkhosq.net 17.02.2012, Գերմանիա

Երվանդ Խոսրովյան, գլխավոր խմբագիր (Դորտմունդ, Գերմանիա)

Դոքտ. Արմեն Բաղդոյան   (Massachusetts, Watertown, USA)

Պրոֆ. Խաչատուր Ի. Փիլիկիեան     (Լոնդոն, Անգլիա)

Պրոֆ. Հովհաննես Ի. Փիլիկեան        (Լոնդոն, Անգլիա)

Սամվել Հովասափյան, Գրող              (Բեռլին, Գերմանիա)

Դոքտ. Արամայիս Միրզախանյան   (Ստքհոլմ, Շվեդիա)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829