Լրահոս
Օրվա լրահոսը

Փրկարարները վերացնում են երևանցիների գլխին կախված վտանգը

Փետրվար 23,2012 20:35 Share

Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանը դիմել էր  Արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանին` խնդրելով աջակցել Երևան քաղաքի շենքերի տանիքներից կախված և քաղաքացիների համար լուրջ վտանգ ներկայացնող սառցաբեկորների վերացման աշխատանքներին:

Փետրվարի 23-ի դրությամբ այդ բարդ և դժվարին աշխատանքներին մասնակցել է 20 հրշեջ-փրկարար` ԵՓՎ Կենտրոնի բաժնի թիվ 8 ՀՓՋ-ի և ՓՈՒՎ  ՀՀՋ-ի ավտոսանդուղքներով` ԵՓՎ պետի տեղակալ փ/ծ փոխգնդապետ Դ. Մարտիրոսյանի ղեկավարությամբ:

Փրկարարները գործել են Կենտրոնի և Արաբկիրի 11 փողոցներում` միեւնույն ժամանակ ձնից մաքրելով 64 շենքի բակային տարածք:

Սառցաբեկորների վերացման աշխատանքները շարունակվում են:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել