
Տղամարդն, ի դեպ, ցույց է տվել ԱԱԾ վկայականը, որի վրա մեր թղթակիցը տեսել է նրա լուսանկարը` գնդապետի համազգեստով: Տղամարդը, սակայն, փակել է անուն-ազգանունի մասը: ԱԱԾ գնդապետ ներկայացածը, ահա, արտասանել է ընդամենը երկու նախադասություն, որի իմաստը հետեւյալն է. Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հակասությունների մասին խոսակցությունը լեգենդ է, նրանք գործուըմ են ընդհանուր պլանով, որի նպատակը մեկն է` ամայացնել ողջ քաղաքական դաշտը, ասպարեզում թողնելով միայն ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն: Տղամարդը խնդրել է այս ուղերձը փոխանցել հանրությանը: Զերծ ենք մնում որեւէ մեկնաբանությունից:
«Հայկական ժամանակ»


















































