Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆասթ բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել

Ապրիլ 14,2026 11:04 Share

Ֆասթ բանկի աջակցությամբ օրերս Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում կայացել է Բարդերի ակումբի հերթական բարեգործական համերգը։ Երեկոյի ողջ հասույթը փոխանցվելու է «Հուսո տուն» բարեգործական հիմնադրամին՝ սոցիալական տարբեր ծրագրեր կյանքի կոչելու նպատակով։

Բարդերի ակումբի անդամ, հեղինակ-կատարող Արմինե Հայրապետյանն ընդգծել է, որ Բանկը դարձել է իրենց վստահելի և հարազատ գործընկերը․ «Ֆասթ բանկը մի շարք հարցերում բավական շատ օգնում է մեզ: Հատկապես այս ծրագրի շրջանակներում մենք է՛լ ավելի մեծ սիրով ու փայփայումով ենք մոտենում նման գործընկերությանը, որովհետև սա իսկապես հավաստում է այն, որ հանրության կարիքին ուղղված գաղափարների շուրջ համախմբումը, այն, որ շահույթ չի հետապնդում, լավագույն ապացույցն է ընկերության և երկարատև գործընկերության», – ասել է նա։

Հավելենք, որ Ֆասթ բանկի և Բարդերի ակումբի բազմամյա գործակցության շնորհիվ կայացել են մեծաթիվ բարեգործական երեկոներ։ Աջակցությունն ուղղված է ոչ միայն բարեգործական միջոցառումների իրականացմանը, այլև մշակութային կյանքի զարգացմանը Հայաստանում։

«Բարդերի ակումբի Ֆասթ բանկի հետ համագործակցությունը տեղի է ունենում բազմաթիվ տարիներ: Բանկն օժանդակում է նմանատիպ միջոցառումներին, նաև «Հուսո առագաստ» միջազգային փառատոնին, այնպես որ սա մեկ-երկու տարվա պատմություն չէ, այլևս այս համագործակցությունն ունի պատմություն: Սա մի շատ կարևոր և հետաքրքիր նախադեպ է, որովհետև սա կամուրջ է բիզնես ոլորտի և սոցիալական ոլորտի միջև», – նշել է Բարդերի ակումբի անդամ, հեղինակ-կատարող Արեգ Նազարյանը։

Ի դեպ, Ֆասթ բանկը նախորդ տարի 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել Հայաստանում ամենատարբեր ոլորտների զարգացմանն ու բազմաթիվ նախաձեռնությունների իրականացմանը, այդ թվում՝ առողջապահական, գիտական, մշակութային, կրթական, երիտասարդական և համայնքային զարգացման ծրագրերի։

Ֆասթ բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930