Երևանում օրինաչափությունը նույնն է․ անձրև է գալիս՝ քաղաքը վերածվում է վենետիկյան տեսարանի։ Փողոցները դառնում են գետեր, բակերը՝ լճեր, իսկ կոյուղին՝ վերադառնում բնակիչների տուն՝ նկուղներով։
Բայց սա ոչ թե բնական աղետ է, անոմալ երևույթ, այլ պարզապես վատ կառավարման հետևանք․ ահազանգում են փորձագետները։
Իսկ ինչի՞ հետևանք է վենետիկյան Երևանը։ Քաղաքային պլանավորման մասնագետները տևական ժամանակ ահազանգում են, որ անհաշվարկ շինթույլտվությունները հանգեցնելու են կոլապսի։
ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ 2018-ի համեմատ՝ շինթույլտվությունները ավելի քան եռապատկվել են, իսկ 2015-ի համեմատ՝ քառապատկվել։ Միայն 2023 թվականին տրվել է 4448 շինթույլտվություն՝ 2018-ի 1480-ի դիմաց։
Մինչ այդ նկատեք, որ շինարարական այս ամբողջ բեռը կրում է խորհրդային ժամանակներից ժառանգված ջրահեռացման համակարգը։
ArmLur.am-ը ուսումնասիրեց Երևան քաղաքի 2026-ի զարգացման ծրագիրը, և այնտեղ ոչինչ չգտանք մայրաքաղաքի ջրահեռացման համակարգի մասին։
Այսպիսով, քանի դեռ քաղաքը կառուցվում է առանց իր հնարավորությունները հաշվարկելու, ամեն հաջորդ անձրև պարզապես կրկնելու է նույն հարցը՝ ո՞վ է պատասխանատու Երևանի վենետիկյան տեսարանի համար կամ որտեղի՞ց ձեռք բերել գոնդոլներ։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































