Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են կնոջ այրված դին (ֆոտոշարք)

Փետրվար 26,2012 12:04 Share
PrevPhoto
NextPhoto

Այսօր՝ փետրվարի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ժամը 07.55-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Աշոցքի հրշեջ–փրկարարական ջոկատ ահազանգ է ստացվել, որ Աշոցք գյուղի շվեդական թաղամասում տնակ է այրվում։

Նշված թաղամաս է մեկնել Աշոցքի հրշեջ–փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է թիվ 3-րդ տնակը։

Կրակը մարելուց հետո ներսում հայտնաբերվել է տանտիկնոջ՝ 85-ամյա Վիկտոր Գալստյանի այրված դիակը։ Հրշեջ–փրկարարների աշխատանքը ղեկավարում է հրամանատար Ռադիկ Մկրտչյանը։

Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում պարզելու համար հրդեհի և Վ. Գալստյանի մահվան հանգամանքները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել