Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է սպասվում մարդկանց՝ ՀԱԿ-ի նոր հանրահավաքում (տեսանյութ)

Փետրվար 27,2012 20:55

Մի քանի օր է մնացել ՀԱԿ-ի հանրահավաքին, եւ կոնգրեսի անդամները ոչ մի կերպ չեն բացում փակագծերը, թե մասնավորապես ինչ է սպասվում հանրությանը այդ օրը, կլինե՞ն կտրուկ գործողություններ կամ քայլեր:

Aravot.am-ը այս առնչությամբ կոնգրեսին հարող ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանին խնդրեց մի փոքր բացել գաղտնիքները: Պարոն Եղիազարյանի մեկնաբանությամբ՝ «Հայ ժողովուրդը կգա, կկանգնենք, կզրուցենք ժողովրդի հետ եւ կորոշենք, թե սրանցից (նկատի ունի ներկա իշխանություններին) երբ ենք ազատվում»: Մենք փորձեցինք ճշտել՝ այսինքն ապստամբությո՞ւն է լինելու, ինչ-որ կտրուկ քայլեր… պարոն Եղիազարյանը պատասխանեց. «Գիտեք, իրե՛նք են մղում կտրուկ քայլերի, որովհետեւ մարդկանց սովի մեջ են պահում, որ շարքային քաղաքացին ստորանա եւ երազի իրենց տված 5000 դրամին, իսկ հետո էլ թողնի գնա Հայաստանից: Պետք է կանգնեցնենք այս ամեն ինչը»: Պարոն Եղիազարյանը նշեց, որ կոնկրետ որեւէ բան որոշված չէ, եւ երբ ժողովուրդը գա, տեղում կորոշեն իրենց անելիքները:

Նշնենք, որ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը տարբեր առիթներով, այդ թվում՝ Մարդու իրավունքների օրը Ազատության հրապարակում ելույթի ժամանակ հայտարարել է, որ ժողովրդի ընդվզման նոր ալիք են բարձրացնելու այդ հանրահավաքին եւ հեռացնելու են իշխանությանը, բայց թե կոնկրետ ի՞նչ քայլեր են կատարելու՝ չեն հրապարակվում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829