Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջրահարս» հյուրանոցային համալիրի մոտ գյուղապետի ազգականը «Միցուբիշի պաջերոյով» վթար է ստեղծել (լրացված, ֆոտոշարք)

Մարտ 01,2012 22:16

Այսօր՝ մարտի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ինչպես դեպքի վայրից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.00–ի սահմաններում Երևան–Արտաշատ ավտոճանապարհի Այնթապ գյուղի օղակաձև խաչմերուկում «Միցուբիշի պաջերո» մակնիշի 55 VV 553 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել «Դեյվու» Լ 2173 համարանիշի տաքսի ավտոմեքենային, այնուհետև 30 մետր գնալով՝ բախվել է «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 27 ՍՍ 808 համարանիշի ավտոմեքենային։

PrevPhoto
NextPhoto

Վթարի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, մարմնական վնասվածքներով 4 հոգի տեղափոխվել են երկուսը Մասիսի, երկուսը ՝ Արտաշատի քաղաքային հիվանդանոցներ։

Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։

Տեղում է նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքի քննիչ Վահե Ավետիսյանը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվելու են ոստիկանության Մասիսի բաժնի տուգանային հրապարակ, իսկ ոստիկանությունն այս պահին փորձում է ճշտել վիրավոր անձանց և վարորդների ինքնությունը։

Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ «Միցուբիշի պաջերո»–ն վարել է Լանջազատի (նախկին Զովաշեն) գյուղապետ Հրայր Հակոբջանյանի ազգականը, ով վթարի վայրից դիմել է փախուստի։ Գ. Շամշյանը հայտնում է, որ վթարի վայրում էր նաև Լանջազատի գյուղապետը, սակայն տեսնելով ֆոտոլրագրողին, վթարի վայրից հեռացավ։ Իրականությանը համապատասխանո՞ւմ է այն տեղեկությունը, որ «Միցուբիշի պաջերոյի» վարորդը վթարի վայրից դիմել է փախուստի, թե՞՝ ոչ, դա պետք է պարզվի Մասիսի քննչական բաժանմունքում։

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ «Միցուբիշի պաջերոն» վարել է Արարատի մարզի Լանջազատ գյուղի բնակիչ, 32-ամյա Վարդան Հակոբջանյանը, «Ֆորդ տրանզիտը» վարել է Արտաշատ քաղաքի բնակիչ, 43-ամյա Արամ Պողոսյանը, «Ֆորդ տրանզիտի» ուղևորն է եղել Ա. Պողոսյանի հայրը՝ 73-ամյա Հրաչ Պողոսյանը, իսկ «Դեյվուն» վարել է Երևանի բնակիչ, 58-ամյա Նորիկ Խանդանյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031