Լրահոս
Օրվա լրահոսը

«Միցուբիշի պաջերոն» Սարալանջի ճանապարհին 200 մետրից ավելի գլորվել է ձորը (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մարտ 01,2012 22:50

Այսօր՝ մարտի 1-ին, ժամը 21.40-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

PrevPhoto
NextPhoto

Ինչպես դեպքի վայրից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Միցուբիշի պաջերո» մակնիշի 11 ՕԼ 770 համարանիշի ավտոմեքենան, Ազատության պողոտայից դեպի Սարալանջի նորակառույց ճանապարհ ընթանալիս, մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր գլորվելով՝ հայտնվել «50-ամյակի» հուշահամալիրի տակ գտնվող ձորակում։ Վթարի հետևանքով վարորդը և մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Այս պահին դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական ջոկատի 1-ին խումբը և հրշեջ ծառայության աշխատակիցները՝ 1-ին խմբի հրամանատար Սերգեյ Բիձյանի գլխավորությամբ։ Տեղում է նաև ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ պարամետրիկներով, որոնց աշխատանքը ղեկավարում է Կարապետ Կուզիկյանը, ով դեպքի մասին տեղեկություններ էր հաղորդում ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանին։ Փրկարարների թիվ մեկ խնդիրն այս պահին այն է, որ փորձեն կողաշրջված վիճակից ուղղեն ավտոմեքենան և կարողանան փակել ավտոմեքենայի գազի բալոնը։ Տեղում է նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը։

Ժամանում է նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը։ Ոստիկանությունը փորձում է պարզել հիվանդանոց տեղափոխված վարորդի և ուղևորի ինքնությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031