Լրահոս
Օրվա լրահոսը

14 օր անց փրկարարները Սևանի ջրասուզակների հետ համատեղ հայտնաբերեցին ջրախեղդի դին (ֆոտոշարք)

Մարտ 02,2012 14:26

Ինչպես Գեղարքունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի հրշեջ–փրկարարները՝ Սևանի ջրասուզակների հետ համատեղ, հայտնաբերեցին 55-ամյա Արամայիս Մանուկյանի դիակը Սևանա լճից։

Հիշեցնենք՝Գագիկ Շամշյանը փետրվարի 18-ին հայտնել էր , որ փետրվարի 17-ին Կարճաղբյուր գյուղի բնակիչ, 55-ամյա Արամայիս Մանուկյանը ժամը 12.00-ի սահմաններում կնոջն ասել էր, որ մեկնում էր ձուկ բռնելու։ Լիճը սառած էր, սակայն սառույցը կոտրվել էր, և Ա. Մանուկյանը ջրախեղդ էր եղել։

Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի քննչական բաժանմունքում քննիչ Գարիկ Երանոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվել։

PrevPhoto
NextPhoto

Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031