Լրահոս
Օրվա լրահոսը

Սիլվա Համբարձումյանը Վարդան Օսկանյանի մտերիմ ընկե՞րն է

Մարտ 03,2012 10:24

Հարցազրույց գործարար Սիլվա Համբարձումյանի հետ

-Վերջին անգամ Դուք ասացիք, որ մարզպետը Ձեզ ընդամենը ապտակել է, իսկ հիմա կրկին պնդում եք, որ մի քանի հարված է եղել:
-Ես ասել եմ, չեմ հրաժարվել, ուղղակի ես ավելի մեղմ եմ ասել:

-Մարզպետը Ձեր գլխի՞ն է խփել:

-Իմ գլխին էլ է խփել, ու բավականին լավ հարված է: Այդ սկավառակի վրա ամեն ինչ երևում է, թե ես ում հետ եմ նստած, ինքը ոնց է գալիս, ոտքով հարվածն էլ կտեսնեք, եթե վերարկուն թողնի, ամեն ինչ, եւ այդ մարդն ուզում է պատմական գիտությունների թեկնածու լինել, հա՞: Մենք ուզում ենք, որ դուք տեսնեք, ամբողջ աշխարհը տեսնի, թե ով է նա:

– Հնարավո՞ր է, որ այս նախընտրական շրջանում Ձեզ խոստացել են աջակցել, և դա է պատճառը, որ նորից որոշեցիք բողոքել:

– Չէ, ես ոչ մեկի հետ չեմ համագործակցում, ոչ էլ կհամագործակցեմ:

-Դուք որոշեցի՞ք, դնելո՞ւ եք Ձեր թեկնածությունը, թե՞ ոչ:

-Ես ասել եմ եւ կրկնում եմ: Եթե նա կդնի կամ նրա բարեկամը կդնի Գորիսում, ես էլ կդնեմ իմ թեկնածությունը, և, չգնալով Գորիս, կտեսնեք, որ կհաղթեմ: Ես միայն այդ դեպքում կդնեմ թեկնածությունս, քանի որ իմ բիզնեսը դրսում է: Ես հաճախակի չեմ լինում Հայաստանում: Հետո ես կոճակ սեղմող չեմ և կյանքում կոճակ սեղմող չեմ լինի:

– Եթե ԲՀԿ անդամ եք դառնում, հնարավո՞ր է, որ ԲՀԿ ցուցակով առաջադրվեք:

– Նորից եմ ասում` ես որպես դեպուտատ չեմ ուզում աշխատել, որովհետև դրսում է իմ գործը: Եթե գնացի, պետք է ամբողջ բիզնեսը թողնեմ, գամ-նստեմ-աշխատեմ: Ինձ պետք չի դա: Բայց եթե ինքը դրեց, ես մեծամասնականով գնալու եմ: Ինձ կուսակցություն պետք չի, որ ես առաջադրվեմ:

– Բայց ընդունո՞ւմ եք, որ Սուրեն Խաչատրյանի, նրա հետ միջադեպի շնորհիվ Ձեր վարկանիշը շատ բարձրացավ:

-Եթե ինձ վաղուց ճանաչեիք, կիմանայիք, թե ես ինչ ահռելի ճանապարհ եմ անցել և ինչ հաջողակ «բիզնես-վումըն» եմ եղել, և միշտ ինձ խոչընդոտել են: Եթե ես այդ խոչընդոտների մասին պատմեմ, մի ահռելի սկանդալ կլինի, ՀՀԿ-ն կպայթի:

– Ինչ-որ կոնկրետ անձա՞նց նկատի ունեք ՀՀԿ-ից:

– Մարդիկ, ովքեր այսօր իշխանության մեջ են, վաղուց ինձ գիտեն` ով եմ եղել, ինչ եմ եղել, իրենք ինչ են արել: Ինձ անընդհատ փորձել են ճնշել, որովհետև ես միշտ ճիշտ եմ եղել, օլիգարխ չեմ եղել:

– Վարդան Այվազյանը Ձեզ պա՞րտք է:

– Այո, ես դա էլ եմ հայտարարելու: Պատմելու եմ ամեն ինչ: Հիմա ուզում է գնալ նորից կառավարելու: Տեսնեմ ոնց է գնալու:

– Ի՞նչ գումարի մասին է խոսքը:

– Առայժմ չեմ ուզում ասել: Կհայտարարեմ ասուլիսում, ես ասելու եմ, թե ինչի համար է եղել այդ պարտքը, որ հասկանան, թե ովքեր են ՀՀԿ-ն շրջապատում:

– Իսկ Հովիկ Աբրահամյանի հետ ճի՞շտ է, որ Դուք ընդհանուր բիզնես ունեք:

– Ոչ: Ես Հայաստանում ոչ մեկի հետ բիզնես չունեմ:

-ճի՞շտ է, որ Դուք շատ մոտ եք Վարդան Օսկանյանի հետ:

– Ընկերներ ենք մենք, մտերիմ ընկերներ: Ընդամենը: Իսկ քաղաքականության շուրջ մենք չենք համագործակցել: Չենք էլ խոսել նույնիսկ նրա հետ քաղաքականության մասին:

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031