«Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը շարունակում է մնալ Հայ ազգային կոնգրեսի կազմում, բայց հրաժարվում է մասնակցել մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանի ընտրություններին։
Այս մասին այսօր «Ա1+»-ին տեղեկացրեց Գառնիկ Մարգարյանը։ Ըստ նրա, ԱԺ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու որոշումը սկզբունքային է։
«Մենք ստորագրել ենք Կոնգրեսի Հռչակագիրը, եւ այս ընթացքում պայքարել ենք արտահերթ նախագահի եւ խորհրդարանի ընտրությունների հասնելու համար։ Հերթական ընտրություններին գնալը հակասում է մեր սկզբունքներին», – ասաց պարոն Մարգարյանը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: