Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու ժամ փնտրելուց հետո փրկարարները հայտնաբերել են քաղաքացու սառած դին (տեսանյութ, ֆոտոշարք)

Մարտ 06,2012 23:26
Ինչպես Գեղարքունիքի մարզից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր, մարտի 6-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարար վարչության փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ հրամանատար Արսեն Առաքելյանի գլխավորությամբ և Գավառի հրշեջ–փրկարարական ջոկատը երկու ժամ շարունակ փորձում էին գտնել կորած մի քաղաքացու, ով, ըստ տեղեկությունների, դուրս էր եկել իր ավտոմեքենայից և գնացել անհայտ ուղղությամբ։

Քիչ առաջ նշված հատվածում, որը Գավառ քաղաքից դեպի Ծաղկաշեն գյուղ տանող ճանապարհահատվածն է եւ որտեղ ուժեղ ձնաբուք է, ինչի պատճառով փրկարարները մեծ դժվարությամբ են կատարում իրենց աշխատանքը, հայտնաբերվեց կայանված «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենա և ավտոմեքենայից մոտ 3 կմ հեռավորության վրա փրկարարները հայտնաբերեցին սառած տղամարդու դիակ, ով հանդիսանում էր Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ, 55-ամյա Ռուբիկ Ավետիսյանը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ մահը վրա է հասել բքի պատճառով սառչելու հետևանքով։ Փրկարարները բաժանվել էին 2 խմբի։ Փրկարարների կանչով արդեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ Գավառի ոստիկանապետ Կարեն Նիկոլյանի գլխավորությամբ։

Քիչ հետո դեպքի վայր են ժամանելու նաև դատաբժիշկն ու փորձագետը։ Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գավառի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ մահացածը տաքսու վարորդ էր։

PrevPhoto
NextPhoto

Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031