Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու հրդեհ, մեկ կարճ միացում

Մարտ 11,2012 23:08

Մարտի 11-ին, ժամը 18.44-ին Արտակարգ Իրավիճակների Նախարարությունում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կուրղինյան փողոցի թիվ 23 շենքին հարակից Դալմայի այգիներում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.13-ին, մարվել` 19.16-ին: Այրվել է մեկ ծառ:

***

Մարտի 11-ին, ժամը 20.19-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Քարամազի փողոցի թիվ 14 շենքում այրվում է էլեկտրական վահանակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում` առանց հրդեհի:

***

Մարտի 11-ին, ժամը 20.58-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր-Երևան միջպետական ավտոճանապարհի 5-րդ կմ-ին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.13-ին, մարվել՝ 21.20-ին: Այրվել է 2 բարդու ծառ և 300 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031