Լրահոս
Օրվա լրահոսը

Արթիկի ոստիկանապետն ու քաղաքապետը կխռովե՞ն

Մարտ 15,2012 23:37

Մեղրաշենի գյուղապետ Հունան Պետրոսյանը պատրաստվում է պատգամավոր դառնալ

ԱԺ պատգամավոր Մխիթար Վարագյանը կմրցի Հունան Պետրոսյանի հետ

Ազգային ժողովի առաջիկա  ընտրությունները կարծես թե սեպ են խրում Արթիկի ՀՀԿ-ական քաղաքապետ Խաչատուր Վարագյանի ու ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանի փոխհարաբերություններում: Բանն այն է, որ թիվ 36 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով անզիջում պայքարի են դուրս եկել այս երկու պաշտոնյաների հարազատ եղբայրները` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մխիթար Վարագյանն ու Մեղրաշենի ՕԵԿ-ական գյուղապետ Հունան Պետրոսյանը:

Այսօր Aravot.am-ը Մեղրաշենի  գյուղապետից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է  ընտրությունները ավարտվեն այս երկու բարձաստիճան պաշտոնյաների պատերազմով: «Ես ճիշտն ասած չեմ կարող  ասել ինչ հարաբերությունների մեջ կլինեն, քաղաքապետի պաշտոնը լրիվ այլ բան է, տեղական ինքնակառավարում է, ոստիկանապետինը` լրիվ այլ: Ինձ թվում է էդքան էլ կարևոր չեն նրանց բարիդրացիական հարաբերությունները, երկուսն էլ, ինձ թվում է,  գիտակցելու են, որ յուրաքանչյուր ոք իր բնագավառում պետք է բարեխղճորեն աշխատի, հիմա թե անձնական ինչ հարաբերություններ կունենան ընտրություններից հետո, էդ իրենք գիտեն»,-ասաց Հունան Պետրոսյանը` նշելով, որ  նրանք  այս պահին նորմալ հարաբերությունների մեջ են:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031