Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ի նվերը՝ Լիլիթ Գալստյանին՝ կանանց միամսյակին

Մարտ 20,2012 21:16

ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանը, որը նախորդ ընտրություններին ՀՅԴ համամասնական ընտրացուցակում 21-րդ տեղում է եղել, այս խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ-ի համամասնական ցուցակում հայտնվել է ոչ անցողիկ տեղում, մեր տեղեկություններով՝ երրորդ տասնյակում:  Aravot.am-ի հետ զրույցում Լիլիթ Գալստյանը չցանկացավ մեկնաբանել այդ տեղեկությունը, նշելով, որ ինքը շատ անելիքներ ունի եւ հետո միայն մանդատով չէ, որ կարելի է ասելիքը հասցնել: Լիլիթ Գալստյանը 22 տարվա դաշնակցական է: Վերջին 5 տարիների ամենաակտիվ պատգամավորների շարքում 7-րդն էր՝ ըստ Parliamentmonitoring.am կայքի վիճակագրության: Մեր հարցին՝ հնարավո՞ր է առաջադրվեք մեծամասնական ընտրակարգով՝ Լ. Գալստյանը ո՛չ հաստատեց, ոչ հերքեց:

Նշենք, որ Լիլիթ Գալստյանի լուրը շատերին է անակնկալի բերել: ՀՅԴ-ն վաղը պաշտոնապես հրապարակելու է իր համամասնական ցուցակը, որը պարունակում է նմանատիպ մեծ անակնկալներ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031